Հայաստանում ծխախոտի արտադրության ծավալներն ավելացել են
Տնտեսություն
19:05 04/12/2017
Հայաստան

Հայաստանում ծխախոտի արտադրության ծավալներն ավելացել են

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017  թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 14.4%-ով:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, այս տարվա 10 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 21 մլն  491.6 հազար հատ սիգարետ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՝  18 մլն 792.2 հազար հատ:

Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը արդյունաբերության ոլորտում կազմել է 14.4%:

Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց  շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%:  Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է:

Placeholder
Հայաստանում ծխախոտի արտադրության ծավալներն ավելացել են