Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վստահություն կա կառավարության բարեփոխումների հանդեպ. Աղվան Վարդանյան
«2018 թվականի բյուջեն դիտարկում ենք իբրև տնտեսական զարգացման հիմքեր ստեղծող, որոշ չափով գոտիները ձգող և հետագա զարգացումներին պատրաստվող»,- այսօր խորհրդարանում «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նա հայտարարեց, որ իրենք կողմ կքվեարկեն նախագծին:
«Վստահություն կա կառավարության բարեփոխումների հանդեպ: Լիահույս ենք, որ նույնիսկ այս տարվա նախատեսված տնտեսական ցուցանիշներն ավելին կլինեն և հնարավորություն կտան եկող տարի իսկապես այնպիսի հիմքեր ստեղծելու, որոնք կդառնան նաև սոցիալական լարվածությունը մեղմելու, սոցիալական լուրջ ծրագրեր իրականցնելու և ընդհանրապես, երկիրը որակական նոր մակարդակի բերելու»,- նշեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն գիտակցում է բյուջեի լարվածությունը, ծանրաբեռնվածությունը, առկա խնդիրները, այդ պատճառով էլ շատ սահմանափակ առաջարկություններ է ներկայացրել:
«Այս ընթացքում քննարկել ենք կառավարության հետ ինչի մասին նախարարն իր խոսքում ասաց: Վստահ ենք` այդ առաջարկությունները, որոնք հրատապ են, որոնք վերաբերում են առաջին հերթին սահմանամերձ շրջաններին գոնե 50 տոկոսը 2018 թվականի բյուջեով կամ բյուջեից դուրս հնարավոր է լինելու իրականացնել, այնպես որ մեր վստահությունը շարունակվում է և մենք ակնկալում ենք ավելի արդյունավետ բարեփոխումներ»,- եզրափակեց Աղվան Վարդանյանը։