ABC հեռուստաընկերություն. Ծիծաղելի է Ադրբեջանը ժողովրդավար պետություն համարելը
Քաղաքական
14:57 06/12/2017
Աշխարհ

ABC հեռուստաընկերություն. Ծիծաղելի է Ադրբեջանը ժողովրդավար պետություն համարելը

Ավստրալիական ABC հեռուստաընկերության՝ «Media Watch» հաղորդման ժամանակ  հաղորդավար Փոլ Բերրին հեգնանքով է խոսել Ադրբեջանը ժողովրդավար պետություն  համարող Արևմտյան Ավստրալիայի լրագրողների կողմից հրապարակված հոդվածի մասին։ 

Հաղորդավարը նշում է, որ Արևմտյան Ավստրալիայում գտնվող Ադրբեջանի  հյուպատոսությունը կաշառել է «The West Australian» պարբերականում նման հոդված տպագրելու համար։

«Երբևէ լսել ե՞ք Արևմտյան Ավստրալիայի և Ադրբեջանի գործարքի մասին։  Մենք էլ չէինք լսել, մինչև Արևմուտքը երեք էջից բաղկացած հոդված չտպագրեց, որտեղ նշվում է,  որ Արևմտյան Ավստրալիա նահանգի մայրաքաղաք Պերթի և Բաքվի միջև շատ նմանություններ կան։ Նրանք երկուսն էլ ազատություն սիրող, ժողովրդավար պետություններ են։

Տարօրինակն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այնքան հայտնի է  իր պետության  ներսում, որ 2013թ.-ին երրորդ անգամ վերընտրվեց որպես երկրի նախագահ նախքան քվեարկության սկսվելը։ Նա այնքան հայտնի է, որ Բի-Բի-Սի լրատվական գործակալությունը նշում է,  թե վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են գրեթե բոլոր քննադատներին, նրանց թվում են լրագրողներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, և իրավապաշտպաններ»։

Հաղորդավարը անդրադառնում է  նաև «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը ստացած կաշառակերության աղմկահարույց գործի հետաքննությանը։

«Պարզ է, որ The West Australian պարբերականը միլիոնավոր դոլարներ իր հաշվից չի ծախսել, այլ այն կոռումպացված պետությունից ընդունել է  թռիչքի և հյուրանոցում մնալու անվճար  հրավեր. մի պետությունը, որը փակի տակ է  պահում լրագրողներին և հետո արհամարհում է կամ անտեսում է երկրի առջև ծառացած խնդիրները»,-նշել է  հաղորդավարը։

Այդ հոդվածի առնչությամբ Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը նամակ էր ուղարկել The West Australian պարբերականին։ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի տնօրեն Վաչե Քահրամանյանը նամակում  նշել էր, որ Ադրբեջանը ոչ միայն ոտնահարում է արժանապատվության նորմերը, այլ նաև անհարգալից վերաբերմունք է դրսևորում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի նկատմամբ, ինչպես նաև արհամարհում է Հայաստանի հետ կնքած զինադադարի պայմանագիրը՝ սպանելով զինվորներին և քաղաքացիներին։

Placeholder
ABC հեռուստաընկերություն. Ծիծաղելի է Ադրբեջանը ժողովրդավար պետություն համարելը