Ռուսաստանը զրկվել է Օլիմպիադա-2018-ի մասնակցության իրավունքից
Սպորտ
09:46 06/12/2017
Աշխարհ

Ռուսաստանը զրկվել է Օլիմպիադա-2018-ի մասնակցության իրավունքից

Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշում է կայացրել Ռուսաստանի հավաքականին զրկել 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակցության իրավունքից: Այս մասին, «Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, ասված է ՄՕԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Հանձնաժողովը Սամուել Շմիդի ղեկավարությամբ 17 ամիսների աշխատանքի ընթացքում ապացույցներ է հավաքել առ այն, որ Ռուսասստանը մասնակից է եղել դոպինգային համակարգին: Բացի այդ,  ՄՕԿ-ը Օլիմպիադա-2018-ին չի հավատարմագրի որևէ ռուս մրցավարի:

Հիշեցնենք, որ օլիմպիադան տեղի կունենան 2018 թվականի փետրվարի 9-ից 25-ը՝ հարավկորեական Փհենչհանում:

Placeholder
Ռուսաստանը զրկվել է Օլիմպիադա-2018-ի մասնակցության իրավունքից