Հայաստանյան օլիգարխների միջև լուրջ մրցակցություն է սկսվել. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:33 07/12/2017
Հայաստան

Հայաստանյան օլիգարխների միջև լուրջ մրցակցություն է սկսվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է. «Լուրջ մրցակցություն է ընթանում հայաստանյան օլիգարխների` Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի միջև`  ներդրումների մասով: Ծառուկյանը, բացի Ծաղկաձորում նոր ճոպանուղի, ճանապարհներ, Արցախում զորամաս կառուցելուց, պատրաստվում է Ջերմուկում առողջարանային կենտրոն կառուցել` Կառլովի-Վարի, Բադեն-Բադենի նմանությամբ` հանքային ջրի լողավազաններով` 3-4 միլիոն դոլարի ներդրմամբ. նախագծային աշխատանքներն արդեն ավարտվում են, իսկ «Առինջ-մոլի» դիմաց կառուցվող «տեքստիլ-քաղաքում» կներդնի 6 միլիոն:

Իր հերթին (բացի 10 տարվա կտրվածքով խոստացված 1 միլիարդից) Սամվել Կարապետյանն արդեն ավարտում է կրկեսի կառուցումը,  «Փեթակի» հարևանությամբ կառուցվող առևտրի կենտրոնի աշխատանքները, իսկ որ ամենահետաքրքիրն է` նա մտադիր է Մատենադարանի հարևանությամբ ապակեպատ հսկա երկնաքեր կառուցել (Դուբայի երկնաքերերի նմանությամբ)` հին ու նոր Հայաստանները «միացնելով» իրար»:

Placeholder
Հայաստանյան օլիգարխների միջև լուրջ մրցակցություն է սկսվել. «Հրապարակ»