ՀՀԿ-ական պատգամավոր. Աղքատներին  թանկացումը չի  վնասում, մեկ է գումար չունեն և առևտուր չեն անում. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:40 07/12/2017
Հայաստան

ՀՀԿ-ական պատգամավոր. Աղքատներին թանկացումը չի վնասում, մեկ է գումար չունեն և առևտուր չեն անում. «Ժողովուրդ»

«Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից։ Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը  աղքատ շերտին  կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել  թանկացումներից։  Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան։  Աղքատ մարդկանց  մոտ  սովորություն կա, որ նրանք խուսափում են  թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»,- «Ժողովուրդ»-ի փոխանցմամբ՝ այս խոսքերի հեղինակը  ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի  մշտական  հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ  Հակոբ Հակոբյանն է։

«Այլ կերպ ասած՝ ըստ Հակոբյանի՝ աղքատներին  թանկացումը չի  վնասում, քանի որ նրանք  ամեն դեպքում  գումար չունեն և առևտուր չեն անում, ինչ կապ ունի՝ կարագն ու միսը թանկ են, թե էժան»,-հավելել է թերթը։

 

Placeholder
ՀՀԿ-ական պատգամավոր. Աղքատներին թանկացումը չի վնասում, մեկ է գումար չունեն և առևտուր չեն անում. «Ժողովուրդ»