Մարտունեցիները Հակոբ Հակոբյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսել. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:41 09/12/2017
Հայաստան

Մարտունեցիները Հակոբ Հակոբյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսել. «Ժամանակ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի նկատմամբ հայրենի Մարտունու շրջանում լուրջ դժգոհություն է հասունացել։ Նշենք, որ օրերս Հակոբ Հակոբյանն անդրադառնալով շուկայում վերջին թանկացումներին՝ հայտարարել էր, թե աղքատների համար ի՞նչ կապ ունի՝  կարգն ու միսը թանկ են, թե՝ էժան։

«Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ մարտունեցիները սկսել են ստորագրահավաք, հեղինակները պահանջում են  Հակոբ Հակոբյանի հրաժարականը՝ պատճառաբանելով, որ նա իր յուրաքանչյուր հայտարարությամբ խայտառակում է ոչ միայն իրեն, այլ նաև բոլոր մարտունեցիներին. «Ամոթ ա մեր թասիբին, էս մարդը մեզ խայտառակում ա, եթերներից չի իջնում իր խայտառակ հայտարարություններով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Placeholder
Մարտունեցիները Հակոբ Հակոբյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսել. «Ժամանակ»