ՀՀԿ-ի ներսում 2018թ-ին իշխանության ղեկին մնալու պայքար է ընթանում. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:45 09/12/2017
Հայաստան

ՀՀԿ-ի ներսում 2018թ-ին իշխանության ղեկին մնալու պայքար է ընթանում. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «2018 թվականը դեռ չսկսված Կարեն Կարապետյանը եկող տարվա համար 14 կետից բաղկացած հանձնարարականներ է տվել մարզպետներին։

Նա պատվիրել է մինչև տարեվերջ մշակել ու  տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել յուրաքանչուր մարզի տարեկան գործունեության ծրագիրը, որում առնվազն պետք է ներառվեն իր կողմից առաջադրված 14 ուղղությունները կամ ցուցանիշները։

Գուցե Կ. Կարապետյանն այս նախաձեռնությամբ դեմ է դուրս գալիս իր իսկ կուսակցությանը՝ մարզպետների մոտ  փոխելով առաջնահերթությունները։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ ՀՀԿ-ի ներսում 2018թ-ին իշխանության ղեկին մնալու պայքար է ընթանում նաև հանձնարարականների մակարդակով»։

Placeholder
ՀՀԿ-ի ներսում 2018թ-ին իշխանության ղեկին մնալու պայքար է ընթանում. «Ժամանակ»