Ձերբակալված Սաակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել
Իրավունք
10:13 09/12/2017
Հայաստան

Ձերբակալված Սաակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել

Օդեսսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է անժամկետ հացադուլ սկսելու մասին. տեղեկացրել է նրա փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին իր պաշտպանյալին այցելությունից հետո:

«Լենտա.ռու»-ի  փոխանցմամբ, Սաակաշվիլու պաշտպանը հայտարարել է, որ ինքը նույնպես հրաժարվում է սնունդ ընդունելուց:

«Եթե խափանման միջոց ընտրվի 60-օրյա կալանքը, ապա նա կշարունակի հացադուլը»,-հայտարարել է փաստաբանը, ավելացնելով, որ Սաակաշվիլին իրեն լավ է զգում:

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են,  որ Վրաստանի նախկին նախագահն Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության ուժերի կողմից ձերբակալվել է անցած գիշեր:

Սաակաշվիլին հայտարարել է, որ ինքը քրեական հետապնդման է ենթարկվում բացառապես քաղաքական նպատակներով: Նա պատահական չի համարում, որ իր ձերբակալությունը տեղի է ունեցել հայտարարված երթերի նախօրեին:
.

Placeholder
Ձերբակալված Սաակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել