London Chess Classic. Լևոն Արոնյանի վեցերորդ ոչ-ոքին
Սպորտ
14:14 09/12/2017
Հայաստան

London Chess Classic. Լևոն Արոնյանի վեցերորդ ոչ-ոքին

Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարի վեցերորդ տուրում Լեւոն Արոնյանը կիսեց միավորն այս անգամ ԱՄՆ-ն ներկայացնող Ուեսլի Սոյի հետ: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

Վեցերորդ տուրի արդյունքները. Ադամս – Նեպոմնյաշչի՝ 0:1, Սո – Արոնյան, Վաշյե-Լագրավ – Կարուանա, Նակամուրա – Կարլսեն, Անանդ – Կարյակին՝ ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակ. 1. Կարուանա՝ 4 միավոր, 2. Նեպոմնյաշչի՝ 3.5, 3-7. Արոնյան, Կարլսեն, Վաշյե-Լագրավ, Նակամուրա, Սո՝ 3-ական, 8-10. Անանդ, Կարյակին, Ադամս՝ 2.5-ական:

Այսօր յոթերորդ տուրում կհանդիպեն Արոնյան – Նակամուրա, Կարուանա  - Սո, Նեպոմնյաշչի – Անանդ, Կարյակին – Վաշյե-Լագրավ, Կարլսեն – Ադամս:

Placeholder
London Chess Classic. Լևոն Արոնյանի վեցերորդ ոչ-ոքին