Հայաստանում ոչ ալկոհոլային  ըմպելիքի արտադրությունն աճել է, բնական հյութերինը՝ նվազել
Տնտեսություն
18:00 09/12/2017
Հայաստան

Հայաստանում ոչ ալկոհոլային ըմպելիքի արտադրությունն աճել է, բնական հյութերինը՝ նվազել

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 78 մլն 331 հազար լիտր ոչ ալկոհոլային ըմպելիք: Նախորդ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն ավելացել են 30,4%-ով:

Ինչ վերաբերում է բնական հյութերին, հունվար-հոկտեմբերին  Հայաստանում հյութերի արտադրության ծավալներն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ նվազել են 5.5%-ով և կազմել 9 506.8 հազար լիտր:

Հանքային ջրերի արտադրությունը նույնպես այս տարվա 10 ամիսներին նվազել է 2,7 տոկոսով: Ըստ հրապարակման՝ 2017թ-ի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արտադրվել է 31 մլն 455.3 հազար լիտր հանքային ջուր, իսկ 2016թ-ի նույն ժամանակահատվածում՝ 32 մլն 332.3 հազար լիտր:

Նշենք նաև, որ հանրապետությունում այս տարվա հունվար-հոկտեմբերին արտադրվել է 31 մլն 876.1 հազար լիտր աղբյուրի ջուր, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 14.5 տոկոսով ավելի է:
 

Placeholder
Հայաստանում ոչ ալկոհոլային ըմպելիքի արտադրությունն աճել է, բնական հյութերինը՝ նվազել