Կաշառքների ամենամյա ծավալը գնահատվում է 1 տրիլիոն դոլար. ՄԱԿ
Իրավունք
19:27 09/12/2017
Աշխարհ

Կաշառքների ամենամյա ծավալը գնահատվում է 1 տրիլիոն դոլար. ՄԱԿ

Կաշառքների ամենամյա ծավալը գնահատվում է 1 տրիլիոն դոլար։ Համաշխարհային տնտեսությունը ևս 2.6 տրիլիոն դոլար կորցնում է կոռուպցիոն գործունեության պատճառով։ Այս միջոցները կազմում են գլոբալ ՀՆԱ-ի ավելի քան 5 տոկոսը։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տվյալներով, զարգացող երկրներում կոռուպցիայի պատճառով գրանցված կորուստները զարգացման նպատակով ծախսված պաշտոնական օգնության ծավալները գերազանցում են 10 անգամ։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը։

Կայքը նաև նշում է, որ ոչ մի երկիր, ոչ մի շրջան և ոչ մի հասարակություն կոռուպցիայի դեմ իմունիտետ չունի։

Կոռուպցիան ազդում է կրթության, առողջապահության, արդարադատության, ժողզովրդավարության, բարգավաճման և զարգացման վրա։ Այն ամենամեծ խոչընդոտն է կայուն զարգացման հասնելու բնագավառում։ 

Placeholder
Կաշառքների ամենամյա ծավալը գնահատվում է 1 տրիլիոն դոլար. ՄԱԿ