Նավթի համաշխարհային գներն աճել են
Տնտեսություն
11:27 09/12/2017
Աշխարհ

Նավթի համաշխարհային գներն աճել են

Այսօրվա տվյալներով՝ Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճել են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI  նավթի հունվարյան  ֆյուչերսների արժեքներն աճել են  1,27%-ով՝  կազմելով  57,41  դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հունվարյան ֆյուչերսներն էլ աճել են 1,88%-ով՝ հասնելով բարելի համար 63,37  դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գներն աճել են