Լուկաշևիչ. Հնարավոր է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեն հունվարին
Քաղաքական
17:57 11/12/2017
Աշխարհ

Լուկաշևիչ. Հնարավոր է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեն հունվարին

ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական դեսպան Ալեքսանդր Լուկաշևիչը Մոսկվա-Վիեննա  տեսակամուրջի ժամանակ անդրադարձել է ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցին:

«Այս տարին շատ կարևոր էր տարածշրջանում վտանգավոր սրացումից  դուրս գալու և  բանակցային գործընթացն աստիճանաբար վերականգնելու տեսանկյունից: Մենք ողջունել ենք  տարվա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ  նախարարների շփումները, նրանք բավականին ինտենսիվ աշխատել են, ինչի արդյունքում ինտենսիվ կերպով դեկտեմբերի 7-8-ը Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում՝ ընդունվեց ԵԱՀԿ Մինսկի եռանախագահողների համաատեղ հայտարարությունը: Շփումներ են եղել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու արտաքին գործերի նախարարների միջև, այնպես էլ ԱԳ նախարարների»,-ասել է նա:

Լուկաշևիչը նաև հայտարարել է, որ հոկտեմբերի 16-ին  Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել բանակցային գործընթացը, գնալ խնդրի կարգավորման փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով:

ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչը նշել է, որ առաջիկայում՝  հնարավոր է հունվարին, հերթական անգամ կհանդիպեն Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարները:

«Մենք աջակցում ենք այս միտումը:  Ռուսաստանը  կարևոր ազդեցություն ունի այդ խնդրի կարգավորման բանակցային գործընթացի վրա: Բաքվի ու Երևանի մեր գործըկերների աջակցությամբ հույս ունենք շուտով գտնել փոխադարձ ընդունելի լուծում»,-ասել  է նա:

Placeholder
Լուկաշևիչ. Հնարավոր է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեն հունվարին