Իրանի նախագահը մեկնում է Թուրքիա
Քաղաքական
14:52 11/12/2017
Տարածաշրջան

Իրանի նախագահը մեկնում է Թուրքիա

Իրանի նախագահ Հասան Ռուհանին վաղը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստին, որը նվիրված է Երուսաղեմին:

Իրանագետ Արմեն Իսրայելյանը գրում է, որ ԻՀԿ-ի նիստին հրավիրված է նաև Ադրբեջանի նախագահը, որն Էրդողանի հետ հեռախոսազրույցում հավաստիացրել է, որ աջակցում է մուսուլմանների շահերի պաշտպանությանը:

«Հետաքրքիր է, ինչպե՞ս է Բաքուն բավարարելու մի կողմից ռազմավարական դաշնակցի՝ Իսրայելի, մյուս կողմից՝ Թուրքիայի պահանջները: Դե իսկ Իրանի համար էլ մզկիթներ քանդող ու կրոնական գործիչներին ճնշող Բաքվի ղեկավարից տարեվերջյան ստուգարք ընդունելու հիանալի առիթ է»,-գրում է նա:

Placeholder
Իրանի նախագահը մեկնում է Թուրքիա