Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լրագրողներն այսօր փորձեցին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «ՍԱՍ գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանից հետաքրքրվել՝ ինչպես է վերաբերում թանկացումներին: Հարցը, սակայն, զայրացրեց պատգամավորին:
«Չեմ պատասխանում էդ հարցին: Դուք չգիտե՞ք, որ չեմ պատասխանում ձեր հարցերին», - արագ հեռանալով ասաց պատգամավորը։
Արտակ Սարգսյանը նաև հրաժարվեց պատասխանել «ՍԱՍ գրուպի» հայտնի ժողովի մասին հարցերին։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն օրերս հայտարարել էր՝ ձայներ չբերելու համար «ՍԱՍ»-ի ժողովի ժամանակ աշխատակիցներին սպառնացել էր ոչ թե պատգամավորն ինքը, այլ նրա եղբայրը։