Կոնվերս Բանկն իր քարտապաններին առաջարկում է Նոր Տարին դիմավորել Վրաստանում
Տնտեսություն
13:00 12/12/2017
Հայաստան

Կոնվերս Բանկն իր քարտապաններին առաջարկում է Նոր Տարին դիմավորել Վրաստանում

Ամանորի տոներին ընդառաջ զգալիորեն աճել է Վրաստանի բարձրակարգ հյուրանոցների և ռեստորանների հետ Կոնվերս Բանկի համագործակցության  շրջանակներում Բանկի առաջարկի նկատմամբ  պահանջարկը:

«Մասնավորապես, Բանկն իր քարտապաններին է առաջարկում  Նոր Տարին դիմավորել Վրաստանում՝ Թբիլիսիում, և  Կոնվերս Բանկի գործընկերների ցանցում Բանկի քարտերով վճարումներ կատարելով՝ կստանան 5-25% զեղչ: Բանկի գործընկեր բոլոր հյուրանոցներն ու ռեստորանները մեծ մասսայականություն են վայելում և ավելի հարմավետ կդարձնեն բանկի հաճախորդների ճամփորդությունը»,-հայտնում են բանկից:

Կոնվերս Բանկի այս առաջարկը նախ և առաջ նրանց համար է, ովքեր նախընտրում են հանգիստն անցկացնել լավագույն պայմաններում՝  մատչելի գնով:

Placeholder
Կոնվերս Բանկն իր քարտապաններին առաջարկում է Նոր Տարին դիմավորել Վրաստանում