Արտախորհրդարանական  ուժերը դատապարտված են  անգործության. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:15 13/12/2017
Հայաստան

Արտախորհրդարանական ուժերը դատապարտված են անգործության. «Ժողովուրդ»

Հայաստանյան քաղաքական դաշտում ստեղծվել է մի իրավիճակ, երբ արտախորհրդարանական  ուժերը կամա, թե ակամա դատապարտված են  անգործության։ Այս առումով պատահական չէ, որ ապրիլի 2-ի  ԱԺ ընտրությունների արդյունքում  անցողիկ շեմը չհաղթահարած ուժերից ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ ՀԺԿ-ն, ո՛չ ՀՅԿ-ն, ո՛չ «Ազատ դեմոկրատները», որ ներկայացված էին նախորդ գումարման խորհրդարանում, ակտիվ քաղաքական  գործունեություն չեն ծավալում։ Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:

Չնայած մյուս կողմից էլ, ակնհայտ է, որ  այսօր քաղաքական գործունեություն ծավալելու  «թեմա չկա», քաղաքական օրակարգը, որպես այդպիսին, սպառված է, և  այս առումով,  ինչպես թերթի հետ  զրույցում նշել են  արտախորհրդարանական  ուժերի  ներկայացուցիչները, իրենք ժամանակավոր դադարն են վերցրել։ Իսկ նրանց ակտիվացումը կարելի է սպասել միայն հաջորդ  ընտրությունների նախաշեմին, երբ կրկին ձեռնամուխ լինեն այդ իրադարձությանը։  

Placeholder
Արտախորհրդարանական ուժերը դատապարտված են անգործության. «Ժողովուրդ»