Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոնվերս Բանկը վերանայել է ոսկու գրավադրմամբ վարկավորման ակցիայի պայմանները
Կոնվերս Բանկը վերանայել է ոսկու գրավադրմամբ վարկավորման ակցիայի պայմանները՝ զուգահեռաբար հանդես գալով ևս մեկ առաջարկով: Դրա շրջանակներում Բանկն իր հաճախորդներին է առաջարկում ոսկու գրավադրմամբ դրամային վարկեր՝ մինչև երեք ամիս ներառյալ ժամկետով՝ 9 տոկոս, իսկ 3-6 ամիս ներառյալ ժամկետով՝ 10 տոկոս տարեկան դրույքաչափով:
«Հաշվի առնելով ոսկու գրավադրմամբ վարկավորման նկատմամբ պահանջարկը և այդ վարկատեսակի հասանելիությունը մեծ թվով մարդկանց, Կոնվերս Բանկը երկարաձգել է համապատասխան ակցիայի ժամկետը, ինչպես նաև վերանայել վարկավորման պայմանները՝ նվազեցնելով տոկոսադրույքը»,-նշում են Կոնվերս Բանկից:
Ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկն իր հաճախորդներին է առաջարկում ոսկու գրավադրմամբ վարկավորման համար ամենամրցունակ պայմաններից մեկը:
Մասնավորապես, Բանկն իր հաճախորդներին է առաջարկում ոսկու գնահատված արժեքի մինչեւ 120%-ի չափով վարկեր: Վարկավորման առավելագույն գումարը 7 մլն դրամ կամ դրան համարժեք արտարժույթ է, ժամկետը՝ մինչև 3 տարի: Ակցիայի շրջանակներում սպասարկման ամենամսյա հավելյալ վճարներ չեն նախատեսվում:
Ակցիան գործելու է մինչև 2018թ հունվարի 31-ը: