70-ամյա Կիմը Բալայանը շարունակում է մնալ ՍԴ անդամ.  «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:25 14/12/2017
Հայաստան

70-ամյա Կիմը Բալայանը շարունակում է մնալ ՍԴ անդամ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 15-ին լրացել է Սահմանադրական  դատարանի դատավոր Կիմ Բալայանի 70-ամյակը, երկամսյա ժամկետում նրա փոխարեն ՍԴ  նոր անդամ պետք  է նշանակեր, ինչը, սակայն  տեղի չի ունեցել։

«Հայաստանում դրա համար ժամանակ չկա, բացի այդ՝ ինչպես ՍԴ նոր անդամ նշանակվեր, եթե Կիմ Բալայանը շարունակում է մնալ ՍԴ անդամ։  Այսպիսով, նույնիսկ իր 70-ամայակը լրանալուց հետո Բալայանը շարունակում է մնալ ՍԴ անդամ և թերևս շարունակի ՍԴ անդամ մնալ որքան ուզի։ Որովհետև եթե նա դադարեր ՍԴ անդամ լինել, խորհրդարանը, ըստ նույն Սահմանադրական դատարանի մասին օրենքի 15-րդ հոդվածի, պետք է երկամսյա ժամկետում ՍԴ նոր անդամ նշանակեր, իսկ այդ ժամկետը, ըստ օրենքի լրանում է  հենց վաղը»,-գրել է թերթը։

Placeholder
70-ամյա Կիմը Բալայանը շարունակում է մնալ ՍԴ անդամ. «Ժամանակ»