Եվրոպացիներին այնքան է դուր եկել Ծառուկյանի հյուրասիրությունը, որ ամիսը մեկ առիթ են գտնում Հայաստան գալու համար. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:33 14/12/2017
Հայաստան

Եվրոպացիներին այնքան է դուր եկել Ծառուկյանի հյուրասիրությունը, որ ամիսը մեկ առիթ են գտնում Հայաստան գալու համար. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրել  է. «Դեկտեմբերի 15-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում ԲՀԿ վերնախավը՝ կուսակցության  նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ընդունելու է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմատորների դաշինքի պատվիրակությանը։

Հանդիպման թեման լինելու է  Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը և դրանով ստանձնած պարտավորությունների իրականացումը։ Բայց սա միայն պաշտոնապես։ Ասում են, որ եվրոպացիներին այնքան է դուր եկել Ծառուկյանի հյուրասիրությունը, որ նրանք գրեթե երեք  ամիսը մեկ առիթ են գտնում Հայաստանում լինելու համար»։

Placeholder
Եվրոպացիներին այնքան է դուր եկել Ծառուկյանի հյուրասիրությունը, որ ամիսը մեկ առիթ են գտնում Հայաստան գալու համար. «Ժամանակ»