Հերմինե Նաղդալյանի անվան շուրջ նոր աղմկահարույց պատմություն է հասունանում. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:27 14/12/2017
Հայաստան

Հերմինե Նաղդալյանի անվան շուրջ նոր աղմկահարույց պատմություն է հասունանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրել է, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը շարունակում է արտոնյալ կարգավիճակում մնալ:

«Շուրջ 2 մլն դրամ հեռախոսավճարի սկանդալը չավարտված` նրա անվան շուրջ նոր աղմկահարույց պատմություն է հասունանում: Պարզվում է` Հերմինե Նաղդալյանին սպասարկած 003օօ01 պետհամարանիշի «Տոյոտա քեմրի» մակնիշի մեքենան տարիներ շարունակ խախտել է երթևեկության կանոնները, բայց այդպես էլ չի վճարել տուգանքները: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ` վերջին երեք տարիներին Նաղդալյանի մեքենայի տուգանքներն իրենց տույժերով հանդերձ հասել են մի քանի միլիոն դրամի: Բայց ոչ վարորդը, ոչ էլ Նաղդալյանը չեն վճարել գումարները: Նրա վարորդը` Գրիգորն արդարացել է, թե երթևեկության կանոնները խախտել է ստիպված, հանուն շեֆի` նրան րոպե առաջ ուզած վայրը հասցնելու համար, հետևաբար կամ ԱԺ-ն, կամ Նաղդալյանն ինքը պետք է վճարի: Նաղդալյանն էլ պարզապես հրաժարվել է մուծել գումարները` օգտագործելով իր պաշտոնեական դիրքը: Հիմա չի բացառվում, որ Նաղդալյանը նաև այս գումարները թողնի պետբյուջեի վրա, առավել ևս «երբ մեքենան ԱԺ հաշվեկշռում է»,-նշել է  թերթը:

Թերթի փոխանցմամբ՝ ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հավաստիացրել է, որ  մեքենաներով կատարված իրավախախտումների տուգանքները վճարում են իրավախախտում կատարողները:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Հերմինե Նաղդալյանի անվան շուրջ նոր աղմկահարույց պատմություն է հասունանում. «Ժողովուրդ»