Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 17 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է
Իրավունք
19:58 14/12/2017
Հայաստան

Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 17 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 13-ից 14-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11-ը։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք։

Բացահայտվել է գողության 9, խարդախության 4, կաշառակերության 3, յուրացման 2 և ապօրինի ծառահատման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության 1 և գողության 3 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 19-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Placeholder
Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 17 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է