«Արտֆուդ»-ը վաճառել է Արտաշատի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75 տոկոսը
Տնտեսություն
14:57 15/12/2017
Հայաստան

«Արտֆուդ»-ը վաճառել է Արտաշատի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75 տոկոսը

«Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանի նախաձեռնությամբ
հայաստանյան «Էմ Բի Կապիտալ» ընկերությունը ձեռք է բերել «Արտֆուդ» Արտաշատի
պահածոների գործարանի բաժնետոմսերի 75 տոկոսը։

«Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի տնօրինության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ արտադրության արդիականացման համար ներդնելով շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար՝ «Էմ Բի Կապիտալը» ծրագրում է կրկնակի ավելացնել արտադրության ծավալները՝ ընդլայնելով իրացման աշխարհագրությունն ու ամրապնդվելով առկա շուկաներում։ Առաջիկա ամիսների ընթացքում կստեղծվի շուրջ 100 նոր աշխատատեղ։

Placeholder
«Արտֆուդ»-ը վաճառել է Արտաշատի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75 տոկոսը