Ռուբեն Հայրապետյան. Արխային եղեք, Հենրիկը անպայման կխաղա
Սպորտ
16:35 15/12/2017
Հայաստան

Ռուբեն Հայրապետյան. Արխային եղեք, Հենրիկը անպայման կխաղա

«Հենրիկ Մխիթարյանը, ես կարծում եմ, մեծ պրոֆեսիոնալ է, աշխատասեր, նվիրված հայկական ֆուտբոլին և առհասարակ ֆուտբոլին: Ես կարծում եմ, որ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որ չի կարող այս իրավիճակը երկար շարունակվի»,-այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով, բոլորին էլ հայտնի է, որ խնդիրը Մխիթարյանի մարզավիճակը չէ:

«Բազմաթիվ հրապարակումներ են եղել, կարծում եմ, մոտ ժամանակներս ես էլ, բաներ կան, կուսումնասիրեմ, հայտարարություն կանեմ: Արխային եղեք, Հենրիկը անպայման կխաղա ու կուրախացնի մեզ բոլորիս»,-ասաց  նա:

Անդրադառնալով այն լուրերին, որ Հենրիխ Մխիթարյանի քվեարկած լավագույն մարզիչների եռյակում «Մանչեսթր Յունայթեդ»-ի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ընդգրկված չի եղել, այդ պատճառով են լարվել մարզիչի ու հայ ֆուտբոլիստի հարաբերությունները, Հայրապետյանից հետաքրքրվեցին, արդյոք Մխիթարյանին ֆեդերացիայում տեղյակ պահել են, որ կարող է ընտրել իր ակումբի մարզիչին:

ՀՖՖ նախագահն արձագանքեց. «Հենրիկն ապրում է ազատ երկրում, ազատ մարդ է, ունի իր ազատ կարծիքը: Ինքը ոնց մտածում է, ըտենց էլ անում է: Ֆեդերացիան ի՞նչ պետք է իմանա կամ ուղղություն տա, թե ինչ անի»:

Նշենք, որ այսօր ՀՖՖ նախագահը  մասնակցում էր «Բանանց» ֆուտբոլային ակումբում ՀՖՖ-ի կողմից տեղադրված արհեստական ծածկով երկու խաղադաշտերի բացման արարողությանը: Նա ասաց, որ նման խաղադաշտեր շուտով կունենան «Ալաշկերտ», «Արարատ» ու հայաստանյան այլ ակումբներ:

Placeholder
Ռուբեն Հայրապետյան. Արխային եղեք, Հենրիկը անպայման կխաղա