ՀՖՖ նախագահ.  Եթե հիշում եք, մենք ունենք հայկական Մոուրինյո
Սպորտ
16:56 15/12/2017
Հայաստան

ՀՖՖ նախագահ. Եթե հիշում եք, մենք ունենք հայկական Մոուրինյո

«Հայաստանում միշտ էլ լավագույն մարզիչ չի եղել: Ես գտնում եմ, որ մենք ճիշտ չենք արել, որ ժամանակին մտցրել ենք այդ մրցանակը»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Նրա խոսքով, դա արվել է ավելորդ խոսակցություններից խուսափելու համար: ՀՖՖ գործկոմի անդամներն այս տարի չեն մասնակցի քվեարկությանը:

Հիշեցնենք, որ այս տարի ՀՖՖ-ն մրցույթ է հայտարարել միայն «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում: Նախորդ տարիներին կար նաև «Լավագույն մարզիչ» անվանակարգը:

«Եթե հիշում եք, մենք ունենք հայկական Մոուրինյո: Անցած տարի հայտարարեց, որ ինքն է լավագույնը, բայց սխալ ընտրություն է արվել: Նման բաներից խուսափելու մենք առայժմ ավելի լավ է խուսափենք այդ անվանակարգից: Հետագայում հանրության հետ քննարկումների արդյունքում եթե լինի նման անհրաժեշտություն, կմտցնենք»,-ասաց նա:

 2016 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Գյումրիի «Շիրակի»  գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել  է Երևանի «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:

Placeholder
ՀՖՖ նախագահ. Եթե հիշում եք, մենք ունենք հայկական Մոուրինյո