Արցախում ևս ապարանքները թանկացել են. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:32 15/12/2017
Հայաստան

Արցախում ևս ապարանքները թանկացել են. «Ժամանակ»

Հայաստանում վերջին շրջանում առաջին սպառման ապրանքատեսակների թանկացումից անմասն չի մնացել նաև Արցախը։ Գնաճը նկատվում է  նաև արցախյան խանութներում։ Արդեն թանկացել են առաջին սպառման մի շարք ապրանքատեսակներ:

«Ժամանակ»-ի հետ զրույցում Արցախի խորհրդարանի «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը նշել է, որ այդ թանկացումները սպասելի էին, քանի որ Արցախը գտնվում է  հայաստանյան տնտեսական դաշտում,  և բնականաբար, ընթացող գործընթացները, այդ թվում՝ որոշակի ապրանքատեսակների թանկացումը, վերաբերում է  նաև Արցախին։ Հայաստանում տեղ ունեցող գործընթացները անմիջականորեն անդրադառնում են նաև Արցախի վրա։

Placeholder
Արցախում ևս ապարանքները թանկացել են. «Ժամանակ»