Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Սպորտ
12:59 16/12/2017

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Պորտուգալիայի Անադիա քաղաքում ընթացող հեծանվահրապարակի միջազգային մրցաշարում Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալակիր դարձավ սկրեչ մրցաձևում։Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։

Մ 23 տարեկանների պայքարում հայ հեծանվորդը զիջեց միայն պորտուգալացի Իվո Օլիվեիրային։

Էդգար Ստեփանյանը կարեւոր վարկանիշային միավորներ վաստակեց։ Նա պայքարում է 2018 թ. Նիդերլանդներում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։

Այսօր Ստեփանյանը հանդես կգա էլիտ մրցաշարի (մեծահասակներ) սկրեչում:

Placeholder
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում