Ներքին զբոսաշրջությունը 9%-ով աճել է
Տնտեսություն
12:00 18/12/2017
Հայաստան

Ներքին զբոսաշրջությունը 9%-ով աճել է

Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2017 թվականի հունվար-հոկտեմբերին ներքին զբոսաշրջությունը, համեմատած 2016 թվականի հունվար- հոկտեմբերի, աճել է 8.9 %-ով։

Վիճակագրության համաձայն՝ ընթացիկ տարվա 10 ամիսներին հանրապետության տարածքում գործող հյուրանոցներում, հանգստյան տներում, առողջարաններում և հյուրանոցային տնտեսության այլ օբյեկտներում հաշվառվել է 944 937 ՀՀ ռեզիդենտ-զբոսաշրջիկ:

Ներքին զբոսաշրջության 69.8%-ը բաժին է ընկել հանգստին և ժամանցին, 22.2%-ը կրել է գործնական բնույթ, իսկ 4.1%-ը եղել է բուժման նպատակով:

Placeholder
Ներքին զբոսաշրջությունը 9%-ով աճել է