Ուսանողները վերսկսում են հացադուլը
Կրթություն, գիտություն
11:47 18/12/2017
Հայաստան

Ուսանողները վերսկսում են հացադուլը

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության  անդամներից մի քանիսն այսօր վերսկսել են տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարը ու կրկին հացադուլ հայտարարել: Այս մասին իր  ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։

«Իշխանությունների հետ բանակցություններն արդյունք չեն տվել: Այլ բան չի մնում, քան ավարտված համարել իշխանությունների հետ քննարկումը և շարունակել պայքարն այն կետից, որտեղ դադար էր առել, իսկ պայաքրը կանգ էր առել հացադուլի փուլում», - տեսաուղերձում հայտնել է  Պետրոսյանը։

Նա նշում է, որ ավելի ուշ նախաձեռնությունը կներկայացնի այն պայմանները, որոնց կատարման դեպքում պատրաստ է դադարեցնել հացադուլը:

Placeholder
Ուսանողները վերսկսում են հացադուլը