Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում կյանքի որակը չի փոխվել և հաջորդ տարի էլ նույնը կմնա. Գագիկ Մակարյան
«2017 թվականին էական հաջողություններ չենք կարող արձանագրել և 2018թ-ին էլ էական փոփոխություններ չենք ունենա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:
Նրա կարծիքով՝ հաջորդ տարի աղքատությունը կամ գործազրկությունը չեն նվազի, թվերը նույնը կմնան:
«Մեր հաշվարկներով՝ գործազրկությունը հնարավոր է 1-1,2 տոկոսով նվազի, բայց աղքատությունը հիմնականում նույնը կմնա: Այսինքն՝ կյանքի որակի տեսանկյունից եթե նայենք, որ ավելի արժանապատիվ աշխատանք, աշխատավարձ կամ եկամուտ կունենանք, բուժծառայություններն ավելի մատչելի կլինեն, կամ կրթության որակը կփոխվի, կարծում եմ, որ չենք ունենա»,- ասաց Գագիկ Մակարյանը:
Նա նաև նշեց, որ այսօր պետական մարմիներում ամենաթույլ օղակը կրթությունն է: Ըստ նրա՝ կրթական համակարգում այսօր ունենք լուրջ խնդիրներ, թեև կան նոր հայեցակարգեր, օրինակ, մասնագիտական կրթության զարգացման բնագավառում և այլն, բայց այդ փաստաթղթերը մեծ հաջողություններ չեն գրանցի, քանի որ ներդաշնակ չեն Հայաստանի մակրոտնտեսական խնդիրներին:
«Մենք ունենք 2014-2025 թթ-ի ՀՀ կայուն զարգացման ծրագիր, որը կոչերից, ցանկություններից, ջուր ծեծոցիից, անցյալի նկարագրությունից այլ բան իր մեջ չի պարունակում: Ուրախ եմ, որ այդ փաստաթուղթը վերանայվում է, միգուցե որակապես ավելի կարևոր փաստաթուղթ ստեղծեն»,- ասաց Գագիկ Մակարյանը: