Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 60 դոլարը
Տնտեսություն
13:00 18/12/2017
Աշխարհ

Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 60 դոլարը

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճել են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI  նավթի հունվարյան  ֆյուչերսների արժեքներն աճել 0,16%-ով՝  կազմելով  57,39  դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի փետրվարյան ֆյուչերսներն էլ աճել են 0,25%-ով՝ հասնելով բարելի համար 63,39  դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 60 դոլարը