ԱԱԾ պետը Մոսկվայում է
Քաղաքական
14:38 19/12/2017
Տարածաշրջան

ԱԱԾ պետը Մոսկվայում է

Մոսկվայում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը:

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ, նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ:

Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի միջազգային անօրինական շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաև նախաքննության ոլորտում համագործակցության, տեղեկատվության փոխանակման և այլ հարցեր:
 

Placeholder
ԱԱԾ պետը Մոսկվայում է