Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Forbes-ը հրապարակել է 2017-ին ամենից արագ հարստացած միլիարդատերերի անունները
Forbes ամսագիրը կազմել է 2017 թվականին ամենից արագ աճող եկամուտների տերերի վարկանիշային ցանկը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Ցուցակում առաջին տեղում է Amazon ինտերնետ-ընկերության հիմնադիր և ղեկավար Ջեֆֆ Բեզոսը. Նրա ակտիվները 33,8 մլրդ դոլարով ավելացել են՝ հասնելով 98,6 միլիարդ դոլարի:
Երկրորդ տեղում Evergrande Group-ի տերն է՝ Սյուի Ցզյաինը: Նրա տարեկան ակտիվների ընդհանուր արժեքը մեկ տարում աճել է 27,4 միլիարդ դոլարով և կազմել է 36,5 միլիարդ դոլար: Երրորդ տեղում Louis Vuitton-ի նախագահ Բեռնար Առնոն է: 2017 թ. նա հարստացել է 23,6 միլիարդ դոլարով. նրա կարողությունը հասել է 40,3 միլիարդ դոլարի:
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը չորրորդ տեղում է. նրա կարողությունը մեկ տարում ավելացել է 23,6 միլիարդ դոլարով՝ հասնելով 72 միլիարդ դոլարի: Հինգերորդ տեղը Tencent հեռահաղորդակցային ընկերության հիմնադիր Մա Հուաթենինն է: 2017 թ. նա հարստացել է 21,8 միլիարդ դոլարով՝ իր կարողությունը հասցնելով 44,3 միլիարդ դոլարի: