Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում մեկնել է Բրիսթոլ
Սպորտ
16:52 20/12/2017
Հայաստան

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում մեկնել է Բրիսթոլ

Հենրիխ Մխիթարյանը և Պոլ Պոգբան «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում մեկնել են Բրիսթոլ սիթի: Այստեղ կկայանա Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ խաղը: Այս մասին գրում է Manchester evening news-ը:

Աղբյուրը հիշեցնում է, որ 28-ամյա ֆուտբոլիսը վերջին 9 խաղերից 8-ը բաց է թողել:  Մխիթարյանը հույս ունի վերջ դնել «Մանչեսթր Յունայթեդ»-ում իր մեկուսացմանն այն բանից հետո, երբ Մոուրինյոն ընգրկել է նրան առաջիկայում կայանալիք խաղի հայտացուցակում:

Աղբյուրը ենթադրում է, որ Մոուրինյոն պատրաստ  հունվարին վաճառել Մխիթարյանին, հիշեցնելով, որ ֆուտբոլիստին հրապարակավ մեղադրել է վերջին հանդիպումներում խաղադաշտում անհետանալու համար:

Այնուհանդերձ, մարզիչը հաստատել է, որ Մխիթարյանը հնարավոր է վերադառնա Աշտոն Գեյթում կայանալիք խաղին: Երբ նրան հարցրել են, հնարավո՞ր է, Մխիթարյանը խաղա Բրիսթոլի դեմ, նա պատասխանել է. «Նա կարող է: Ես մի քանի փոփոխություններ եմ կատարել այդ խաղի համար: Բրիսթոլն առաջնության լավագույն թիմերից մեկն է: Ինձ համար առաջնությունը 5 կամ 10 տարի առաջվանը չէ: Հիմա առաջնությանը բարձրորակ թիմեր են մասնակցում: Այդ պատճառով մենք պետք է լրջորեն պատրաստվենք խաղին: Ես պատրաստվում եմ մի քանի փոփոխություններ անել, հնարավոր է, որ Մխիթարյանն ընդգրկված լինի»:





Placeholder
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում մեկնել է Բրիսթոլ