Ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինություններն անհամապատասխանություն ունեն. վարչապետ
Քաղաքական
11:48 21/12/2017
Հայաստան

Ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինություններն անհամապատասխանություն ունեն. վարչապետ

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ինքնակամ  կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման մեխանիզմներին:

Նրա խոսքով՝ ձկնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսություններում առկա են  ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինություններ, որոնք հողամասերի նպատակային նշանակության կարգավիճակի տեսանկյունից պարունակում են անհամապատասխանություն:

Կարեն Կարապետյանը նշեց, որ ներկայումս գործող կարգավորումները հաշվի առնելով՝ արտոնություններ սահմանել նոր կառուցվող ձկնաբուծական շինությունների համար, սակայն չտարածելով դրանք նախկինում ստեղծվածի վրա:

«Նման շինությունների օրինականացման խթանման դեպքում ակնկալվում է  նաև տեղական բյուջեով  վճարվող տուրքերի և այլ վճարների ավելացում»,- ասաց վարչապետը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Գյուղատնտեսության, Բնապահպանության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նաև Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսություններում, բացառությամբ «Սևան ազգային պարկի»-ի տարածքի ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների, օրինականացման գործընթացը պարզեցնելու և համապատասխան արտոնություններ տրամադրելու  վերաբերյալ:

Placeholder
Ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինություններն անհամապատասխանություն ունեն. վարչապետ