ՀԱՕԿ. 10 լավագույն մարզիկներն ընտրվելու են sms քվեարկության և հավատարմագրված մարզական լրագրողների կողմից
Սպորտ
13:37 21/12/2017
Հայաստան

ՀԱՕԿ. 10 լավագույն մարզիկներն ընտրվելու են sms քվեարկության և հավատարմագրված մարզական լրագրողների կողմից

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ հայտարարում է՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որպես պաշտոնական տվյալներ են ընդունում միայն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի արդյունքները:

«Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ցանկացած հասարակական կազմակերպություն, այդ թվում նաև՝ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան, իրավունք ունի ընտրելու տարվա լավագույն մարզիկների իր թեկնածուներին, ինչը, սակայն, որևէ առնչություն չունի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված  վերոհիշյալ մրցույթի հետ:

Տեղեկացնենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի արդյունքներն ամփոփվելու են 2017 թվականի դեկտեմբերի 25-ին: 2017 թվականի տարվա 10 լավագույն մարզիկներն ընտրվելու են sms քվեարկության և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության միջոցով»,-ասված է  հայտարարության մեջ:
 

Placeholder
ՀԱՕԿ. 10 լավագույն մարզիկներն ընտրվելու են sms քվեարկության և հավատարմագրված մարզական լրագրողների կողմից