Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը Վորոնինի մրցաշարում մեդալներ են նվաճել
Աշխարհում
17:51 21/12/2017
Հայաստան

Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը Վորոնինի մրցաշարում մեդալներ են նվաճել

Մոսկվայում ավարտվել է սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունը: Մրցումային վերջին օրը հայ մարմնամարզիկներն առանձին գործիքների վրա տարբեր հարգի մեդալներ են նվաճել:

ՀԱՕԿ-ից մանրամասնում են, որ հենացատկերում Արթուր Դավթյանը բոլորից ուժեղ է գտնվել և դարձել ոսկե մեդալակիր (14.175 միավոր):

Նժույգթափերում Դավթյանը երկրորդ տեղը կիսել է ռուս Նիկիտա Նագոռնիի հետ (13.900), իսկ օղակների վարժությունում՝  Նիկիտա Սիմոնովի հետ (14.600): Զուգափայտերում  Արթուրը բրոնզե մեդալ է նվաճել (13.800)

Վիգեն Խաչատրյանն էլ բրոնզե մեդալակիր է դարձել ազատ վարժությունում (13.500):

Placeholder
Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը Վորոնինի մրցաշարում մեդալներ են նվաճել