Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել բյուջեի նախագիծն ընդունելու համար
Քաղաքական
13:13 21/12/2017
ԼՂՀ

Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել բյուջեի նախագիծն ընդունելու համար

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ներկա է գտնվել Ազգային ժողովի լիագումար նիստի՝ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված մասին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին 2018 թվականի երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթն ընդունելու համար՝ կարևորելով տեղի ունեցած ակտիվ և բովանդակալից քննարկումները:

Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ իշխանության օրենսդիր և գործադիր թևերը կանեն հնարավորը բյուջեի արդյունավետ կատարման ուղղությամբ:
 

Placeholder
Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել բյուջեի նախագիծն ընդունելու համար