Գրագետ աշխատանքի դեպքում կարելի է այդ 7 տոկոսը լրացնել սեփական աշխատանքով. մշակույթի նախարար
Մշակույթ
14:40 22/12/2017
Հայաստան

Գրագետ աշխատանքի դեպքում կարելի է այդ 7 տոկոսը լրացնել սեփական աշխատանքով. մշակույթի նախարար

«Մշակութային կանգառ» ծրագրով Հայաստանի մարզերում և Արցախում ավելի քան 426 ներկայացում ու համերգ, մոտ 200 կինոդիտում է կազմակերպվել»,- ամփոփիչ տարեվերջյան ասուլիսում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Նախարարի խոսքով՝ մշակութային ծանրաբեռնվածությունը մայրաքաղաքից ուղղվեց դեպի մարզեր և Արցախ:

«Այսօր նմանատիպ խնդիր կա նաև գրահրատարակչական ոլորտում: 2018 թ. Մարզերում նախատեսվում է ինչպես նոր կինոթատրոնների, այնպես էլ նոր գրախանութների բացում նախաձեռնել»,- նշեց Ամիրյանը։

Հաջորդ տարվա ծրագրերց նախարարն առանձնացրեց Մայիսյան հերոսամարտի 100-ամյակի առթիվ  Պատմության թանգարանում հսկայական ցուցադրության կազմակերպումը։ Ամիրյանի խոսքով՝ այդ ցուցադրությամբ  ոչ միայն հիանալու ենք, այլև՝ հպարտանալու։

Ոլորտի ֆինանսական կողմի մասին խոսելով՝ Ամիրյանը նշեց, որ չնայած հաջորդ տարվա բյուջեով 7 տոկոսով կրճատվել է ֆինանսավորումը, սակայն գրագետ աշխատանքի դեպքում կարելի է այդ 7 տոկոսը լրացնել սեփական աշխատանքով:

Նշենք, որ մշակույթի նախարարությանը 2018 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 26, 7 մլրդ դրամ։

Placeholder
Գրագետ աշխատանքի դեպքում կարելի է այդ 7 տոկոսը լրացնել սեփական աշխատանքով. մշակույթի նախարար