Դավիթ Թորոսյան. Պրոֆեսիոնալ բռնցքամարտը Տոկիոյի օլիմպիական ուղեգրեր նվաճելու ճանապարհներից մեկն է
Սպորտ
11:26 22/12/2017
Հայաստան

Դավիթ Թորոսյան. Պրոֆեսիոնալ բռնցքամարտը Տոկիոյի օլիմպիական ուղեգրեր նվաճելու ճանապարհներից մեկն է

«Մարտ ամսից սկսած տղաները պրոֆեսիոնալ ռինգում տասնյոթ մենամարտ են անցկացրել և բոլորում էլ հաղթանակ տարել: Որևէ մեկին հատուկ չեմ առանձնացնի, բոլորը լավ մարզավիճակում են և որակյալ բռնցքամարտ են ցուցադրում»,- ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ նախօրեին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշել է բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը՝ ներկայացնելով բռնցքամարտի ազգային հավաքականի հաջողությունները։

Նա տեղեկացրել է, որ տասնյոթ մենամարտից միայն չորսն են մինչև վերջ ընթացել, մյուսներն ավարտվել են նոկաուտով:

«Ինձ, որպես հավաքականի մարզչի, ուրախացնում է նրանց առաջընթացը պրոֆեսիոնալ ռինգում, հաշվի առնելով, որ սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA) թույլատրել է մարզիկներին համատեղել երկու ռինգերը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու ճանապարհներից մեկն է դարձել: Մեզ համար դա առաջնային նպատակ է, այդ պատճառով էլ շատ կաշխատենք, որպեսզի լավ մարզավիճակ ձեռք բերենք և 2019 թվականին պայքարենք Տոկիո-2020-ի համար»,- ասել է նա։

Ազգային թիմի անդամներ Արամ Ավագյանը 6 հաղթանակ է տարել՝ 4 նոկաուտով, Գոռ Երիցյանը՝4 հաղթանակ, բոլորը՝ նոկաուտով,  Նարեկ Աբգարյանը՝ 7 հաղթանակ, 5-ը նոկաուտով։

Placeholder
Դավիթ Թորոսյան. Պրոֆեսիոնալ բռնցքամարտը Տոկիոյի օլիմպիական ուղեգրեր նվաճելու ճանապարհներից մեկն է