Անթալիայում զուգարանների ցուցանակների կինը գլխաշորով է, տղամարդը՝ ֆեսով
Տարածաշրջան
15:00 22/12/2017
Տարածաշրջան

Անթալիայում զուգարանների ցուցանակների կինը գլխաշորով է, տղամարդը՝ ֆեսով

Անթալիայի բնակիչները  քննադատել են իշխանություններին քաղաքի Աքդենիզ համալսարանին կից ստադիոնի զուգարանների ցուցանակների համար, որոնք փակցված են կանանց և տղամարդկանց զուգարանները տարբերելու համար:

«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ զուգարանների վրա սովորական ցուցանակների փոխարեն իսլամական ավանդական հագուստով պատկերված կերպարներ են. կանանց զուգարանի վրա գլխաշորով, տղամարդկանց զուգարանի վրա՝ ֆեսով: Ըստ աղբյուրի՝ նման ցուցանակներ օգտագործվում են այն երկրներում, որտեղ գործում են շարիաթի կանոնները:

Աքդենիզ համալսարանին պատկանող ստադիոնի այդ հատվածը հատկացվել է Անթալիայի նետաձիգների ակումբին, որպես նետաձգարան, որտեղ պետք է անցկացվեն համալսարանի ուսումնական ծրագրում ներառված նետաձգության դասերը:

Նշվում է, որ նետաձգարանի բացմանը 2017-ի մայիսին մասնակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդի Բիլալ Էրդողանը, Անթալիայի նահանգապետ Մյունիր Քարալօղլուն, Անթալիայի քաղաքապետ Մենդերես Թյուրելը և այլ պաշտոնյաներ:

Placeholder
Անթալիայում զուգարանների ցուցանակների կինը գլխաշորով է, տղամարդը՝ ֆեսով