Ծառուկյանը՝ կուսակիցներին. «Փակեք թեման ու մի դարձեք «Ելքի» խաղալիքը». ՉԻ
Օրվա մամուլ
09:32 22/12/2017
Հայաստան

Ծառուկյանը՝ կուսակիցներին. «Փակեք թեման ու մի դարձեք «Ելքի» խաղալիքը». ՉԻ

«Չորրորդ իշխանության» տեղեկացմամբ՝ նախօրեին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը իր մոտ է կանչել «Ծառուկյան» դաշինքի  պատգամավորներին, որպեսզի հասկանա, թե Նապոլեոն Ազիզյանի քվեարկության հետ կապված իրականում ինչ է կատարվել։

«Երբ բոլորը միահամուռ  ցանկացել են կատարվածը բարդել Ազիզյանի վրա, Ծառուկյանը հորդորել է վերջ տալ ստեղծված իրարանցմանը, ասելով՝ թեմա չկա, փակեք թեման ու մի դարձեք «Ելքի» խաղալիքը: Չորեքշաբթի օրը արտահերթ նիստում ԱԺ-ում ստեղծված խառնաշփոթի ժամանակ պարզվել էր, որ «Ծառուկյան» խմբակցությունից միայն մեկ հոգի՝ Նապոլեոն Ազիզյանն է կողմ քվեարկել Դատական օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քվեարկության ժամանակ, և այս փաստն էլ պատճառ էր դարձել, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները լքեն դահլիճը»։

Placeholder
Ծառուկյանը՝ կուսակիցներին. «Փակեք թեման ու մի դարձեք «Ելքի» խաղալիքը». ՉԻ