Հայաստանը ՄԱԿ-ում ոչ թե Թուրքիային է սատարել, այլ անհամաձայնություն է հայտնել միակողմանի որոշումներին. փորձագետ
Քաղաքական
18:45 22/12/2017
Աշխարհ

Հայաստանը ՄԱԿ-ում ոչ թե Թուրքիային է սատարել, այլ անհամաձայնություն է հայտնել միակողմանի որոշումներին. փորձագետ

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցում միակողմանի որոշումներ ընդունելը սխալ է, ինչպես որ սխալ է Արցախյան հիմանախնդրի կարգավորման գործընթացում միակողմաի որոշումներ ընդունելը։ Սրանք հարցեր են, որոնք պետք է բազմակողմանի բանակցվեն, և բոլոր կողմերը համաձայնության գան։  Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, փորձագետ  Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կայացրած որոշմանը:

Հիշեցնենք, ՄԱԿ-ի բանաձևով ԱՄՆ նախագահի՝ Իսրայելի մայրաքաղաքը Երուսաղեմը ճանաչելու վերաբերյալ որոշումը չեղարկվում է:  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գոհունակություն է հայտնել Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կայացրած որոշումից:

Անդրադառնալով Հայաստանի՝ նշված որոշմանը կողմ քվեարկելուն, փորձագետը նկատեց, որ մեր երկիրը, կողմ քվեարկելով բանաձին,  ոչ թե սատարել է Թուրքիային,  այլ անհամաձայնություն է հայտնել այն գործընթացին, որ որոշումը կայացվել է միակողմանի, այուհետև պարտադրել ամբողջ աշխարհին։

«Հայաստանի քվեարկությունը պետք է ավելի գլոբալ դիտարկել։ Մենք, ուենալով Արցախյան հիմնախնդիր, ցանկացած քվարկություն պետք է պայմանավորենք այդ խնդրով, հաշվի առնենք, թե ինչպես մեր քվեարկությունը կարող է անդրադառնալ մեր իսկ վրա։ Նման մոտեցում էր որդեգրվել, երբ քվեարկություն էր անցկացվում Ուկրաինայի հարցով։ Խոսքն այն նախաձեռնության մասին է, որտեղ անհնար էր դեմ լինել ինքնորոշման իրավունքին և հարվածի տակ դնել ուկրաինահայ համայնքին»,- ասաց Թևան Պողոսյանը։

Մեր զրուցակիցը նկատեց, որ ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության հետևանքները մեծապես պայմանավորված են լինելու նրանով, թե ինչպես է մեր երկիրը ամերիկայան և իսրայելական կողմերին հիմնավորելու իր քվեարկությունը։ Ընդ որում, Հայաստանը հանրավորինս արագ պետք է բացատրի իր այս քայլը, ոչ թե առժամանակ սպասի՝ մինչև տարբեր մեկնաբանություններ կտարածվեն։

«Եթե չհապաղենք, որևէ հետևանք չի լինի  իսկ եթե հապաղենք, մեզ կհիշեցնեն մեր քվեարկությունը, ինչպես հիշեցնում են նախորդ մի շարք քվեարկություններ։ Եթե պետք է  Հայաստանի վրա որևէ ճնշում բանեցնել, ապա այդ պահին մեր քվեարկություններն անխոս կհիշեն»,- նկատեց Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունները պետք է սեփական ժողովրդին հաշվետու լինելու մշակույթ որդեգրի։

Վերջում Թևան Պողոսյանը նշեց, որ ՄԱԿ-ի բանաձևը որևէ կերպ չի ազդի Իսրայելի կամ ԱՄՆ-ի գործելոճի վրա։ Այդ մասին վկայում են ՄԱԿ-ում Իսրայելի դեմ ընդունված մի շարք որոշումներ,  որոնք գործնականում այդ երկրին չեն խանգարել  առաջ շարժվել։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա բանաձին կողմ քվեարկած բոլոր 128 երկրենրի նկատմամբ, Պողոսյանի խոսքով, Միացյալ նահանգները սեփական շահերից բխող քաղաքականություն կիրականացնի։

Placeholder
Հայաստանը ՄԱԿ-ում ոչ թե Թուրքիային է սատարել, այլ անհամաձայնություն է հայտնել միակողմանի որոշումներին. փորձագետ