Փայլանի հայտարարության հիման վրա Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել
Քաղաքական
20:07 22/12/2017

Փայլանի հայտարարության հիման վրա Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել

Թուրքիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել  Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանի հայտարարության հիման վրա:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է թուրքական «Alevinet» լրատվական կայքը` հղում անելով դատախազությունը հայտարարությանը: Նշվում է, որ Գարո Փայլանը որպես գործով վկա ցուցմունք տալու նպատակով հրավիրվել է դատախազություն:

Հիշեցնենք, որ պոլսահայ պատգամավորը Թուրքիայի մեջլիսում հայտնել էր, որ ըստ իրեն հասած տեղեկությունների, Թուրքիայից Եվրոպա տեղափոխված մի շարք հայերի, ալևիների, ինչպես նաև թուրք ընդդիմադիր լրագրողների, գրողների ու մտավորականների վրա մահափորձ է նախապատրաստվում:  Փայլանը նշել էր, որ ահաբեկչությունները պլանավորող խմբերը ուղղորդվում են Թուրքիայից:

Placeholder
Փայլանի հայտարարության հիման վրա Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել