Իլոն Մասկը ներկայացրել է Tesla Roadster էլեկտրական մեքենան, որը Մարս կուղարկվի
Կրթություն, գիտություն
12:27 23/12/2017
Աշխարհ

Իլոն Մասկը ներկայացրել է Tesla Roadster էլեկտրական մեքենան, որը Մարս կուղարկվի

Ամերիկյան SpaceX և Tesla տեխնոլոգիական ընկերությունների համահիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը Instagram-ում հրապարակել է ավտոմեքենայի լուսանկարը, որը տեղադրված կլինի Falcon Heavy գերծանր հրթիռի վրա և կուղարկվի Մարս: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Հրթիռի վրա բարձված կլինի գինեգույն Tesla Roadster էլեկտրական մեքենան:

Ավելի վաղ Մասկը հայտնել էր, որ Falcon Heavy գերծանր հրթիռն  առաջին անգամ տիեզերք կարձակվի բրիտանացի երգիչ Դևիդ Բոուիի Space Oddity երգի ներքո: Հրթիռը նախատեսվում է արձակել 2018 թ-ի հունվարին:

Սկզբում նախատեսվում էր, որ հրթիռի առաջին արձակումը կիրականացվի  2013թ-ին, սակայն ժամկետները պարբերաբար հետաձգվում էին:

Placeholder