Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները կմեկնարկեն 2018-ի հունվարի 11-ին
Սպորտ
18:48 23/12/2017
Հայաստան

Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները կմեկնարկեն 2018-ի հունվարի 11-ին

2018 թվականի հունվարի 11-23-ը Երևանում` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, կանցկացվեն  Հայաստանի տղամարդկանց 78-րդ և կանանց 73-րդ առաջնությունները:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մրցաշարերի բացման հանդիսավոր արարողությունները տեղի կունենան հունվարի 11-ին` ժամը 15:00-ին:
Մրցաշարերի առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն հունվարի 12-ին` ժամը 15:00-ին:

Մրցաշարերն անցկացվում են շրջանային մրցակարգով: Խաղերը սկիզբը` ժամը 15:00-ին:

Կանոնադրության համաձայն` մրցաշարերում լավագույն արդյունք ցույց տված շախմատիստները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմեր:

Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, իսկ կանանցը` միջազգային կարգի մրցավար Ջուլետա Նահատակյանը:

Placeholder
Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները կմեկնարկեն 2018-ի հունվարի 11-ին