Հույս ունեմ, որ 2018թ. հաջող տարի կլինի մեր երկրի և ազգային հավաքականի համար. Մխիթարյան
Սպորտ
12:39 23/12/2017
Հայաստան

Հույս ունեմ, որ 2018թ. հաջող տարի կլինի մեր երկրի և ազգային հավաքականի համար. Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր սոցիալական կայքերում շնորհակալություն է հայտնել անկեղծ սիրո և աջակցության համար։

«Այնքան հպարտ եմ՝ հերթական անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ։ Շնորհակալ եմ անկեղծ սիրո և աջակցության համար: Այնքան հուզիչ է, երբ տեսնում եմ հայկական դրոշն ամենուր, որտեղ լինում եմ: Հույս ունեմ, որ 2018թ. հաջող տարի կլինի մեր երկրի և ազգային հավաքականի համար»,- գրել է Մխիթարյանն  իր ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ Հայաստանի 2017 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ անգամ անընդմեջ դարձել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Placeholder
Հույս ունեմ, որ 2018թ. հաջող տարի կլինի մեր երկրի և ազգային հավաքականի համար. Մխիթարյան