Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Քաղաքական
15:46 23/12/2017
Հայաստան

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաև Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն բարեկամ երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր:

Նախագահ Սարգսյանը կայցելի նաև «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն և Սուրբ Գևորգ եկեղեցի, որտեղ հանդիպում կունենա հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում Նախագահը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի:

Placeholder
Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան