Հայաստանում գինու արտադրությունն աճել է 37.7%-ով, կոնյակինը՝ 51,1%-ով
Տնտեսություն
19:22 23/12/2017
Հայաստան

Հայաստանում գինու արտադրությունն աճել է 37.7%-ով, կոնյակինը՝ 51,1%-ով

ՀՀ ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2017 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 24 մլն 850.2 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 51,1%-ով:

ԱՎԾ-ի փոխանցմամբ` 2016թ.-ի հունվար-հոկտեմբերին արտադրվել է 16 մլն 445.3 հազար լիտր կոնյակ:

Ինչ վերաբերում է գինու արտադրությանը, ապա հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 37.7%-ով ավելի գինի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Այսպես, այս տարվա 10 ամիսներին արտադրվել է 6 890.8 հազար լիտր գինի` 2016-ի  նույն ժամանակահատվածի 5 005.2 հազար լիտրի փոխարեն:

 

Placeholder
Հայաստանում գինու արտադրությունն աճել է 37.7%-ով, կոնյակինը՝ 51,1%-ով